44-օրյա պատերազմում անմահացած հերոս Նարեկ Սարգսյանն այսօր կդառնար 20 տարեկան․ ճանաչենք մեր հերոսներին

Նարեկ Սարգսյանը ծնունդով Արածագոտնի մարզից է։ Նա ծնվել ու մեծացել է Արագածավան համայնքում։ Նարեկը բանակ էր զորակոչվել տասնութ տարին լրանալուն պես։ Պայծառ երիտասարդը մեծ սիրով է տվել զինվորական պարտքը հայրենիքին։

Զավոք սրտի, Նարեկի զինծառայության շրջանը համընկել է քառասունչորս օր տևողությամբ չարաբաստիկ պատերազմի հետ, որին մասնակցել է նաև Նարեկը։ Նարեկն անմահացել է մարտի թեժ կետերից մեկում՝ հավերժանալով սերունդների համար։

Նարեկի հայրենի ծննդավայրում՝ Արագածավանում կառուցվել է հուշաքար՝ Նարեկի պատվին։ Այսօր պայծառ ու երիտասարդ տղան կբոլորեր ընդամենը քսան տարին։

Նարեկի սխրանքի պատվին այսօր հարազատ ծննդավայրում՝ Արագածավանում, տեղի է ունեցել նրա պատվին կանգնեցված հուշարձանը։

Հատկանշական է, որ այդ կարևոր օրը Սարգսյանների ընտանիքի, Նարեկի ծնողների կողքին է եղել մեկ այլ հերոսի՝ Արմենակ Ուրֆանյանի մայրը և նրա անունով գործող հիմնադրամի ներկայացուցիչները։

Նրանք իրենց ներկայությամբ սատարել են անմահացած զավակի քսանամյակը նշանավորող որդեկորույս ծնողներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: