«44-օրյա պատերազմը մի հաղթանակ է տվել, որը դեռ չենք գիտակցել․․․»․ Տիգրան Խզմալյան․ ահա, թե ինչի մասին է խոսքը

Տիգրան Խզմալյանը սոցհարթակում իր հերթական տեսակետի մասին է գրել, որտեղ համարում է, որ Արցախյան վերջին պատերազմը իր բոլոր կորուստներով ու պարտությամբ մի հաղթանակ է տվել, որը դեռ շատերը չեն գիտակցում։

Նա մասնավորապես գրել է․ «44-օրյա պատերազմը, բոլոր պարտություններով հանդերձ, տվեց մի հաղթանակ, որը դեռ չենք գիտակցել՝ հայերի ներքին ազատագրումը Ռսասատանից»։

Խզմալյանը հայտնի է իր դիրքորոշմամբ․ այն է հակառուսական գաղափարախոսություն։ Նա գտնում է, որ «Ռուսաստանից ազատագրումը» Հայաստանի համար նոր դռներ կարող են բացել։ Այս մասին նա բազմիցս է հայտարարել տարբեր առիթներով։

Նա համարում է, որ այլ երկրների հետ համագործակցումը Հայաստանին դուրս կբերի սահմանափակ կյանքից և նոր ու լայն հնարավորություններ կտա։ Գտնում է, որ յուրաքանչյուր ոլորտ զարգացման կարիք ունի և Ռուսաստանի հետ այլևս ճանապարհ չկա։

Հայաստանը պետք է ընտրի այլ դաշնակիցներ ևս, որպեսզի կարողանա շարժվել զարգացման ճիշտ և արդյունավետ ճանապարհով։

Понравилась статья? Поделиться с друзьями: