Մի ամբողջ երիտասարդ սերունդ կորցրեց հայ ազգը, կորցրեց ազգի սերուցքը։ Իզուր չէ ասված, որ գնացին լուսավորները, երկրի վաղվա կերտողները։ Եվ այժմ մենք ուղղակի պարտավոր ենք շենացնելու այն և նրանց հիշատակը վառ պահել։
Պատմել սերունդներին նրանց մասին ու նրանց հայրենասիրական ոգով կերտել եկող սերունդներին ու վաղվա գալիքը։ Ցանկանում ենք պատմել հերոս տղաներից մեկի՝ Գարիկի մասին։ Անմահացած հերոսը ստեղծագործում էր , կարդում և ազատ ժամանակը ինքնակրթությամբ լցնում։
Օժտված էր մարդկային վեհ հատկանիշներով։ Պատերազմական օրերին կռվել է ամենաթեժ կետերում։ Իրեն հատկացված հրետանուց 2500 արկ է արձակել։
Այդ օրերին բարձր տրամադրությամբ վարակել է բոլորին։ Զինվորներին մշտապես ասել է, որ շոտով բոլորով տուն են գնալու, քաջալերել ու ոգևորել է բոլորին։ 43 օր ու գիշեր առանց տրտունջի պայքար է մղել։ Անսխալ հաշվարկների շնորհիվ ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ տեխնիկա և կենդանի ուժ։
Հրադադարից մեկ օր առաջ ընկերներին թաքստոցի հրաման է տվել , իսկ ինքը հրանոթից կրակելիս՝ թիրախավորվել է թշնամու կողմից։ Անմահացել է Գիշիում։