40 օր առանց քեզ, ախպեր ջան․ լրանում է Հայկոյի մահվան քառասուն օրը․ ահա թե ինչպես են հիշում նրան ընկերները

Այսօր վաղամեռիկ Հայկոն մտովի շատերի ուղեկիցն է, քանի որ լրանում է երգչի մահանալու քառասուն օրը։ Այս փաստը հիշատակող լուսանկարային հրապարակում է արել երաժշտի ամենամոտ ու վաղեմի ընկերներից Մենչը։


Նա, տեղադրելով Հայկոյի, իր և իր որդու համատեղ լուսանկարը, իր սոցհարթակում գրում է հետևյալը․ «40 օր առանց քեզ, ախպեր ջան»։ Արմենը գրել է, որ ընկերը մշտապես իր հետ ու իր սրտում է մնալու։

Հայկոյին անցնող քառասուն օրերի ընթացքում միշտ հիշել են Լիլիթն ու Ալեքսանդրը, ովքեր երբեմնի ամուսիններ էին և շատ մտերիմ էին Հայկոյի ու Անահիտի ընտանիքի հետ։

Վերջին շրջանում նրանց միջանձնային կապերում որոշ տեղաշարժեր էին եղել, ինչի առիթով էլ ափսոսանքով ու ակնարկային ձևով խոսում են Լիլիթն ու Ալեքսանդրը։

Մտքերով անցյալ քառասնօրյա ժամանակահատվածում շարունակաբար երաժշտի հետ է եղել Արմանի մայրը՝ Անահիտը։ Նա ամեն օր տեղադրում է երաժշտի հեղինակած երգերից, Հայկոյի նկարներից, իրենց համատեղ երջանիկ կադրերից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!