«40 տարի առաջ այս օրը հայրս փախցրեց մայրիկիս»․ ի՞նչ է պատմում Սիլվա Հակոբյանը

Հայտնի երգչուհի Սիլվա Հակոբյանը հայտնի է նաև իր հայրական բազմաշնորհ ընտանիքով, որտեղ ապրում են տաղանդավոր տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ։ Այսօր այդ ընտանիքում տոն է։

Լրանում է քառասուն տարին, ինչ Սիլվայի հայրը և մայրն ընտանիք են կազմել։ Ընդ որում՝ Հակոբը փախցրել է իր ապագա կնոջը։ Նրանք ամուսնացել են ծնողներից գաղտնի՝ ընկերական շրջապատում։

Ամուսիններն արդեն քառասուն տարի է, ինչ միասին են․ այդ տարիների ընթացքում մեծացրել են երեքա զավակ։ Զավակներից յուրաքանչյուրն այսօր ունի իր ընտանիքը։

Սիլվան ուրախությամբ հայտնում է, որ այս տարի ծնողները տոնում են իրենց սուտակե հարսանիքը։ Երգչուհին որոշակի սիմվոլիկա է տեսնում այդ հանգամանքի մեջ․ «Սուտակը կրակի ու սիրո քար է, խորհրդանիշը երբեք չմարող զգացմունքների»։

Շնորհավորելով ու իր նվիրական բարեմաղթանքներն ուղղելով ծնողներին՝ Սիլվան շնորհակալություն է հայտնում նրանց և ասում, որ ծնողներն իրենց համար միշտ օրինակ են եղել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!