4 բալ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել. հայտնում է ԱԻՆ-ը

ԱԻՆ-ից իրազեկում են, որ այս առավոտյան ժամը 09։ 44-ի մոտակայքում նոր երկրաշարժ է գրանցվել մեր տարածաշրջանում, որի ցնցման ուժգնությունը հասել է չորս բալի։

Հիմնականում երկրաշարժը զգացվել է Բավրա գյուղում, հիմնական էպիկենտրոնը գյուղից տասներեք կիլոմետր հեռավորության վրա է ընկնում։ Բավրայում և Ղազանչիում երկրաշարժի ցնցումները երկուսից մինչև երեք բալ ուժգնության են եղել։

Նշենք, որ հենց երեկ վաղ առավոտյան ևս երկրաշարժյան ցնցումներ են եղել այս տարածքում, որոնք գրանցվել են նաև Լոռվա մի շարք վայրերում։ Նախորդ օրվա ցնցումները, սակայն, ավելի ուժգին են եղել։ Երեկ երկրաշարժի ուժնությունը Բավրայում ու հարակից վայրերում եղել է 4․5 մագնիտուտ է կազմել՝ էպիկենտրոնում գրանցվելով վեց բալ։

Լոռուև Շիրակի մարզային հատվածում երեկվա ցնցումները չորսից հինգ բալ են եղել, իսկ Տավուշի հատվածում երեքից չորս բալ։

Գրեթե նույն ուժնությամբ երկրաշարժ եղել է նաև օգոստոսի 15-ի ուշ երեկոյան։ Երկրաշարժյան ցնցումները գրանցվել են նորից Լոռու և Շիրակի մարզային հատվածներում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!