4-րդ դասարանցի զոհված Պալինայի ողբերգական պատմությունը

Պատերազմները միշտ էլ ողբերգական ընթացք են ունենում, իսկ դրանց արդյունքում միշտ էլ տառապում և ողբերգական իրավիճակում են հայտնվում սովորական քաղաքացիները, որոնք հայտնվում են քաղաքական շահերի բախման կետում։

Ուկրաինական պատերազմը շարունակվում է արդեն իսկ հինգերորդ օրը։ Այն ընթանում է ողբերգական դեպքերով ու միջադեպերով։ Հայտնի է, որ քաղաքացիական անձանցից շատերը ևս տուժել են, իսկ ոմանք զոհվել են։

Հաճախ է պատահում, որ հրաձգությունների արդյունքում թիրախում են հայտնվում սովորական մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ ու առնչություն չունեն պատերազմի հետ։ Վերջերս ուկրաինական փողոցում հրաձգության ժամանակ զոհվել է մի երեխա։

Ընդ որում, այս ընտանիքը մեծ դժբախտության է ենթարկվել։ Փողոցներից մեկում գնդակահարվել է ոչ միայն Պալինան, այլ նաև նրա ծնողները։

Պալինան չորրորդ դասարանի սան է։ Նա սովորում էր Կիևի թիվ 24 դպրոցում։ Այս պահին Պալինայի քույրիկն ու եղբայրը գտնվում են հիվանդանոցում։ Ահա թե ինչպիսի ողբերգություն է պատերազմը։

Понравилась статья? Поделиться с друзьями: