«34 տարի միասին»․ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի մասնակցությամբ կադրեր, որոնք հրապարակել է նրանց դուստրը

Այս դերասան ամուսիններին շատերն են սիրում։ Նրանց ընտանիքից օրինակ են վերցնում, փորձում նմանվել նրանց և, առհասարակ, հիանում նրանցով։

Նելլի Խերանյան և Տիգրան Ներսիսյան ամուսնական զույգը գեղեցկացնում և իրենց խաղով գունավորում են յուրաքանչյուր ֆիլմ, հեռուստասերիալ և ներկայացում։ Այս տարի ամուսինները տոնել են իրենց ամուսնության 34-ամյակը։

Այս առիթով նրանց դուստրը՝ Անի Ներսիսյանը ծնողների մասնակցությամբ  գեղեցիկ կադրեր է հանրայնացրել, հիացել իր ծնողներով, այդպիսով արտահայտել իր սերը ծնողների նկատմամբ և հիացրել շատերին։ Կադրերին կից դերասանների դուստրը գրել է․ «34 տարի միասին»։ Կադրերում դերասանները քայլում են կարմիր գորգի վրայով։

Նրանք գտնվում են Սունդուկյանի թատրոնի հարյուրամյակի առիթով կազմակերպած միջոցառմանը։ Տիգրան Ներսիսյանը կրում է դասական կոստյում, իսկ կինը՝ Նելլի Խերանյանը, կանաչ կոստյում։

 

Տարիները նրանց հմայքն ու փայլը չեն խամրեցրել, այլ ավելի են գեղեցկացրել։ Երկրպագուները հիացել են նրանցով, շնորհավորել և ջերմ մաղթանքներ հղել նրանց։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!