31-ամյա Մարգարիտա Պողոսյանը ճանաչվել է «Միսիս Հայաստան 2023». ահա թե ով է նա

Գեղեցկության մրցույթները ազգային պետական մակարդակով կազմակերպվում և անցկացվում են գրեթե բոլոր երկրներում։

Դրանք սկսել են կազմակերպվել տարբեր ձևաչափերում և մեր երկիրը բացառություն չէ․ եթե ավելի վաղ իրականացվում էին Միսս Հայաստան մրցութային շոուները, ապա 1-ին անգամ Հայաստանում «Միսիս Հայաստան» ազգային գեղեցկության մրցույթ է կազմակերպվել։

Շտապում ենք հայտնել, որ հաղթող մասնակցի անունն արդեն հայտնի է՝ Մարգարիտա Պողոսյան։ Մարգարիտան երեսունմեկ տարեկան է։ Մրցույթը հրաշալի ընթացք է ունեցել։ Ժյուրիի կազմում է եղել նաև Իրինա Թովմասյանը։ Հիշեցնենք, որ Իրինան 2003 թ․ հաղթած գեղեցկուհին է եղել։ Այս տիտղոսի համար պայքար են մղել տասնութ մասնակիցներ։ Նրանք ընտրվել են 134-ից։ Մարգարիտան Արմավիրից է։

Նա նշել է, որ 21-րդ դարում կինը պիտի լինի սիրված, գնահատված, պաշտպանված և ներդաշնակ։ Այնուհետև հավելել է՝ նախագծին իր մասնակցությունը նոր էմոցիաներ և ծանոթություններ է նվիրել։

Մարգարիտան նաև մայրիկ է․ նա դուստր ունի։ Շնորհավորում ենք գեղեցկուհուն հաղթանակի կապակցությամբ և լավագույնը մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!