30 օր առանց քեզ․ ահա թե ինչպիսի լուսանկար է հրապարակել Անահիտ Սիմոնյանը

Անահիտ Սիմոնյանի համար ծանրագույն ժամանակներ են։ Նա մեծ կսկիծով է ընդունում սիրելի մարդու մահվան ցավալի փաստը։ Անահիտի կյանքը կարծես երկփեղկված լինի։ Նա ամեն օր հիշում է սիրելիին և համրում, թե քանի օր է առանց նրա ապրել։

Այսօր լրանում է երեսուն օրը, ինչ սիրված ու տաղանդավոր կոմպոզիտորը մեզ հետ չէ։ Անահիտը տեղադրել է նրա լուսանկարներից մեկը և արձանագրել, որ երեսուն օր ապրում է առանց սիրելիի։

Չնայած որ զույգը բաժանված էր, սակայն Անահիտը տարբեր առիթներով ասել է, որ իրենք մշտական հեռախոսային կապի մեջ են և շատ ավելի մտերմիկ ու ջերմ հարաբերություններ ունեն, քան նախկինում է եղել։

Որքան էլ Անահիտի համար դժվար լինի համակերպվել անասելի ցավոտ իրողության հետ, նա ամեն դեպքում չի կորցնում ողջամտությունը և անում է ամեն ինչ, որ իր տղան հնարավորինս անցնցում ընդունի հայրիկի հետ կապված իրողությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: