3 մահ մեկ ընտանիքում՝ պատճառը Կորոնավիրուսն է

Մարզկենտրոնից ընդամենը յոթ կիլոմետր հեռավորությամբ գտնվող Աղձք համայնքը, որտեղ մոտավորապես 1900 մարդ է բնակվում ,Կորոնավիրուսի հաստատված գրեթե 10 դեպք ունի:

Դեպքերի քանակն ավելացավ մի կնոջ հուղարկավորության հետևանքով, ում մահվան պատճառը ևս համավարակն էր և ում հարազատները Երևանից համայնք էին տեղափոխել՝ հուղարկավորելու: Եվ ինչպես համայնքի ղեկավարն է նշում, այդ արարողության մասնակիցների թիվը ոչ ավել է եղել, քան մեկ տասնյակը, սակայն հետևանքներն անդառնալի եղան տան մյուս անդամների համար: Կնոջ երկու դուստրերն էլ մահացան մի քանի օր անց ՝ դարձյալ Կորոնավիրուսից: Եղել են նաև մարդիկ, ովքեր շփում են ունեցել վարակվածների հետ, նրանք այժմ մեկուսացվել են:

Համավարակով պայմանավորված ՀՀ կառավարության որոշումներից մեկով էլ կարգավորվում էր նաև հավաքույթների, հավաքների , թաղման և հարսանեկան արարողությունների կազմակերպումը, մեր օրերում շատ դեպքերում նույնիսկ անհնար է դառնում հարազատին, մերձավորին, բարեկամին վերջին հրաժեշտ տալը, երևույթը տհաճ է թվում, սակայն ավելի տհաճ ու անդառնալի են կանոններին չհետևելու հետևանքները:

Համավարակն իր վատ գործը կարող է անել ամենափոքր արարողոթյունների ժամանակ նույնիսկ, ավելի զգոն լինենք:

Понравилась статья? Поделиться с друзьями: