Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«3 մանեթնոց լաց» բազմասերիանոց կինոնկարի հաջորդ սերիայում Վանեցյանի ազատումը կկապվի Փաշինյանի՝ հողերը տալու թաքուն մտադրության ու պլանների հետ: Հանուն դրա՝ Նարեն հայ մոր բաց նամակ կգրի Պուտին հորը, տասնապետուհի Անին կփրթի սիլիկոնները, արցախուհի Բելչկան որպես բողոքի նշան մազերը զոլավոր կներկի ու սեքսադուլ կհայտարարի, Կարմենն էլ բոլորիս կվանի ու կվանի, տո վանյատ էլ կանի, որովհետև այլևս հնարավոր չի լինի Փաշինյանի՝ Նյու Յորքում եղած ժամանակ խոստացված պեռավառոտը:
Դիտեք պիցցալայֆնյուզ ալիքով:
Կներեք այս աստիճան վուլգառության համար, բայց քաղաքականության մեջ անմակարդակ ցիրկն այլևս անտանելի է դառնում ու անհնար է լուրջ վերաբերել այս ամենին:
Ի վերջո, նման խեղկատակությամբ ուղղակի վարկաբեկվում է հայ կնոջ՝ քաղաքականության մեջ ահռելի դեր ունենալու ներուժն ու իմիջն ու իրականությունը վեր ածում խղճուկ թատրոնի: