3-ամյա Ալեքսը տանից դուրս չի գալիս մինչև Հովասին «հաջող չի անում»․ անմահացած հերոսի քույրը որդու մեջ եղբորն է տեսնում

Մեր յուրաքանչյուր օրվա համար շնորհակալ պիտի լինել այն հազարավոր տղաներին, ովքեր քաջաբար կանգնեցին թշնամու առաջ, մարմնով վահան դարձան հանուն մեզ, հանուն հայրենիքի։

Տղաներն այսօր ապրում են հարազատների մտքերում, խոսքերում։ Նրանց սխրանքի մասին խոսելով և այն փոխանցելով սերունդներին՝ կկարողանանք ապրեցնել նրանց։ Անմահ հերոս Հովասին ապրեցնում, նրան կարոտում, նրանով հպարտանում  է քույրը՝ Արփինե Բեյբությանը։

Այսօր հերոսի քույրիկը մի առօրյա փոքրիկ դրվագ է պատմել, որը ուսուցանում և ստիպում է ապրել, ապրել հանուն հերոսի սխրանքի, հանուն նրա կերտածի։ Արփինեի երեքամյա որդին տանից դուրս գալիս ետ է վազել՝ ասելով, որ Հովասին «հաջող չի արել»։

Ալեքսը  խոսում է վարժ, հասկանում և մտածում է շատ մեծերից ավելի հասուն և խելացի։ «Կասկած չկա տրամաբանությունը և խելքը Հովասից է ժառանգել։ Եղբա՛յրս, որդուս դաստիարակելու եմ քո ոգով, սերնդեսերունդ հպարտանալու է, որ իր գեներով քո արյուն է հոսում։

Դու երբեք ողջերին հավասար չես լինելու, դու միշտ առավել ես լինելու և ապրելու, այո՛, ապրելու, քանի որ հենց դու սովորեցրիր մեզ սիրել հոգևորն առավել ֆիզիկականից։ Սիրում ենք քեզ, դու մեր մեջ ես ամեն վայրկյան»,- գրել է հերոսի քույրը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!