Վիրավոր հայրենիքը մերը մնաց միմիայն անմահացած հերոսների շնորհիվ։ Իսկ մենք պարտավոր ենք հանուն նրանց անել ամեն բան, որպեսզի հայրենիքը ոտքի կանգնի , հզորանա, որ Եռաբլուր գնալիս ասելիք ունենանք։
Մենք բոլորս պարտավոր ենք նրանց հիշատակը վառ ու անմար պահել։ Դա մեր սրբազան պարտքը պետք է դարձնել։ Խոսել ու բարձրաձայնել նրանց կերտած սխրանքների մասին, որ հավետ ապրեն նրանք։ Նրանց ճանաչեն նաև գալիք սերունդները։
Եվ կրթվեն ու դաստիարակվեն ընկած հերոսների հայրենասիրական գաղափարախոսությամբ։ Ճանաչենք նրանց անուն առ անուն և մեր խորին երախտիքն ու խոնարհումը հայտնենք։ Անմահացած տղաներից է Բորիս Եսայանը ։
Նա ծնվել է 2000 թվականին, Դիլիջան քաղաքում։ Պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցություն է ունեցել թեժ մարտերին։ Քսանյոթ օր շարունակ կյանքի ու մահու կռիվ է տվել և անմահացել հոկտեմբերի 25-ին։
Ընկել է հերոսի մահով ու հավերժացել։ Կյանքը տվեց հայրենիքին ու հայրենակիցներին։ Հիշատակդ հավերժ․ քաջ հերոս․․․