Կիևի 24-ամյա բնակչուհի Դիանա Դավիթյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի մամուլի քարտուղար:
Երիտասարդ հայուհին իր նշանակման մասին հայտնել է Facebook-ով:
«Ողջույն, 15-ժամյա աշխատանքային օրեր, հանգստյան օրերի բացակայություն և վերջնաժամկետներ: Լրագրող ընկերներ, եթե անհրաժեշտ են մեկնաբանություններ, հարցումներ, պարզաբանումներ կամ վարչապետի կողմից որևէ այլ բան, համեցեք: Մենք շատ բաց, երիտասարդ և եռանդուն ենք»,- գրել է Դավիթյանը:
Դիանա Դավիթյանն ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտը, աշխատել «Фокус» հանդեսում: Նա նաև աշխատել է «Голос» կուսակցությունում, որը վերջերս անցավ Գերագույն ռադա: