«Մենք՝ հայերս․» Լևոն Արոնյանի երջանկահիշատակ կնոջ մասնակցությամբ ուշագրավ տեսանյութ

Այսօր Լևոն Արոնյանի երջանկահիշատակ տիկնոջ հիշատակի օրն է։ Անցյալ տարի այս օրը սիրված ու հայերին նվիրված Արիանան անարդարացիորեն հեռացավ կյանքից՝ մի քան օր կյանքի համար պայքարելուց հետո։

Հայտնի ստեղծագործող Սյունե Սևադան ուշագրավ տեսանյութ է տեղադրել Արիանայի մասնակցությամբ։ Նա գրել է․ «Ով կմտածեր, որ մի օր էս տեսանյութը թանկ հիշողություն է դառնալու։ Թվում էր՝ մի տարի անց հեշտ կլինի, կստացվի Արիից խոսել ու պատմել»։,,

Սյունե Սևադան շեշտում է, որ Արիանան հաճախ էր ասում․ «Մենք՝ հայերս», ցանկանում էր գրավել հայկական լեռների գագաթները։ «Արցախը պաշտում էր, մեզ համար նպատակ էր իր պես բազմակողմանի զարգացած դառնալը ու հպարտություն էր իր հետ աշխատելը, ապրելը»։,


Տեսանյութում Արիանան իր հայ ընկերների հետ ուրախ զրուցում է դարձյալ հայկական թեմայի մասին՝ ասելով․ «Իմ հայկական ընտանիքը»։ Այդ արտահայտությունն առաջ է բերում ներկաների զարմացական ու հիացական արձագանքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: