23-ամյա մայրիկը փոքրիկների է լույս աշխարհ բերել, որոնք ծնվում են 480 տարին մեկ անգամ

Ձեզ ենք ներկայացնում զարմանալի մի պատմություն, որը տեղի է ունեցել Չեխիայի մայրաքաղաք Պրահայի մերձակայքում գտնվող Միլովիցա փոքրիկ քաղաքում։ Ալեքսանդրա Կիանովան արդեն մեկ որդի ուներ, երբ իմացավ հերթական հղիության մասին։ Ամուսնու հետ ուլտրաձայնային հետազոտության գնալով՝ 23-ամյա կինն կնոջն ասացին, որ մեկ երեխայից ավելին լույս աշխարհ կբերի, սակայն կոնկրետ քանի երեխայի, հստակ չէր։

Զույգին այդ փաստը չզարմացրեց։ Նրանց ընտանիքներում երկվորյակները բացառություն չեն։ ՈւՀՁ-ից հետո Կիանովներն հոգեբանորեն պատրաստվել էին երկվորյակների լույս աշխարհ գալուն, բայց ճակատագիրը նրանց այլ պարգև էր պատրաստել։

Հայտնի դարձավ, որ կինը 4 էմբրիոն է կրում։ Դա դարձավ Կիոնովների ընտանիքում և նրանց շրջապատում քննարկվող հիմնական թեման, սակայն ամեն ինչ այլ ընթացք ստացավ։

Հերթական ՈւՀՁ-ի ժամանակ ակնհայտ էր՝ Ալեքսանդրան լույս աշխարհ կբերի 5 երեխա՝ 4-ի փոխարեն։ Դա լսելով՝ մայրիկը հույզերի կուտակումից լաց եղավ։

Հազվադեպ դեպքին սկսել է պատրաստվել ամբողջ ծննդատունը։ Ծննդաբերությանը մի քանի տասնյակ բժիշկ է ներկա գտնվել։ Ալեքսանդրան լույս աշխարհ է բերել 1 դստեր և 4 որդիների։ Երեխաներին գեղեցիկ և հայտնի անուններով են անվանակոչել՝ Թերեզա, Մայքլ, Մարտին, Ալեքս, Դանիել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!