2019թ. նորածիններին ավելի հաճախ տրված անունները Հայաստանում

Հա իրականության մեջ դեռևս մեր պապերից եկած սովորույթ կա նորածնին կոչելու իր պապիի , տատիի կամ շատ հաճախ կյանքից վաղաժամ հեռացած հարազատի, բարեկամի, ընկերոջ անունով: Այս սովորույթը նպատակ ունի նրանց անունները հավերժացնելու, հիշատակն ապրեցնելու կամ շատ հաճախ կորստի սփոփանք   գտնելու նպատակ է հետապնդում:

Մարդու անվան ընտրությունը շատ կարևոր է , քանի որ այն ուղեկցում է նրան ողջ կյանքի ընթացքում, որոշ մարդիկ կարծում են նույնիսկ , որ մարդու անունը կարող է շատ բան փոխել նրա կյանքում, նույնիսկ կարող է ճակատագրի հունը փոխել:

Մենք սիրում ենք նաև որոշ մասնիկներ ավելացնել մարդու անվանը՝ ավելի փաղաքշական հնչեղություն փոխանցելու համար, հատկապես վաղ տարիքում /իկ / մասնիկի միջոցով ընդգծում ենք մարդու տարիքը, մասնիկը ,սակայն, տարիներ հետո էլ կարող է պահպանվել :

Ըստ վիճակագրական տվյալների՝ ամենահաճախ Նարե անունով են մեր երկրում կոչել նորածին աղջիկներին՝ 688-ը ստացել են Նարե անունը, 585-ը՝ Մարիա և 445-ը՝ Արփի անունները։ 1399 տղա երեխա  ստացել են Դավիթ անունը, իսկ 931-ը՝ Նարեկ անունը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!