20 տարի հետ եմ գնացել ու հիշում եմ քո վերջին զանգը, Մենս…. ահա թե ինչպիսի աշակերտ էր Մենուան

Կարին Տոնոյանը՝ հերոս Մենուայի մայրը, անցնող օրերի մեջ փնտրում է որդուն ու ապրում նրա հետ կապված հիշողություններով։

Վերջին զանգի օրը հրոսածին մայրը յուրահատուկ հիշողություններով է անցկացրել։ Մտովի գացել է ետ, հիշել ու վերստին ապրել անհոգ օրերը։

Օրեր, որտեղ որդին կար, ներկա էր ու մայրիկի կողքին։ Կարին Տոնոյանը նշում է, որ Մենուայի վերջին զանգը քսան տարի առաջ է եղել։ Մենուայի մայրը անսահման հուզիչ գրառում է կատարել, որն ընթերցելիս կարծես զգում ես հերոս մոր լուռ ողբը և զգում նրա զգացածը։

Հերոսածին մայը մասնավորապես գրել է․ «Ու հիմա մենակ եմ, հուշերիս հետ միայն…. 20 տարի հետ եմ գնացել ու հիշում եմ քո վերջին զանգը, Մենս…. իմ անպարտելի ՄԵՆՈՒԱ արքա, ինչքան հույս ու երազանք տարար քեզ հետ….

Փոթորիկները հզոր ու չենթարկվող ճյուղերն են կոտրում ավելի շատ, նվազները ճկվում են ու փրկվում ձեր հովանու ներքո…..»։

Понравилась статья? Поделиться с друзьями: