20-ամյա տղան թողել է իր ուսումը, որպեսզի հոգ տանի իր սիրելի մայրիկի համար

Երբ մենք ծնվում ենք, մեզ մոտ լինում է ամենամտերիմ և սիրառատ մարդը, դա մեր մայրն է։

Նա ամեն ինչ կանի, որպեսզի իր երեխային լավ լինի։ Նա եւ կկերակրի, եւ քնեցնի, եւ քնքշորեն կհամբուրի ։

Այս դեպքը տեղի է ունեցել Թայվանում։ 20-ամյա տղան Լի Կսինհոնգ անունով թողել է իր ուսումը համալսարանում, որպեսզի հոգ տանի իր մայրիկի համար:

Կնոջ մոտ ուռուցք են հայտնաբերել, սակայն վիրահատության համար ուշ է եղել ։ Տղան իր մայրիկից չի հեռացել օր ու գիշեր։ Մի քանի ամիս նա նրա հետ ապրել է հիվանդանոցում։

Նա ստիպված էր քնել հենց աթոռին, քանի որ հիվանդասենյակում տեղ չկար պառկելու։

Տղան ասել է, որ շատ շնորհակալ է իր մայրիկին, որ նա նվիրել է իրեն կյանք, դաստիարակել է նրան եւ ամեն ինչ արել է, որ իր կյանքում լավ լինի:
Լին ունի կրտսեր եղբայր, ով սովորում էր դպրոցում, եւ նա նույնպես դպրոցից հետո գալիս էր այցելելու մայրիկին:

Եղբայրների հայրը զբաղված էր իրենց խանութի գործերով եւ չեր կարող հիվանդանոցում շատ ժամանակ անցկացնել:

«Ես մի մայր ունեմ, և այս պահին նա խնամքի կարիք ունի։ Ես պատասխանատու եմ նրա համար, ինչպես իր որդին:
Մի օր մենք բոլորս կմահանանք, ես գիտեմ, որ դա անխուսափելի է», — ասել Է Լին։

Понравилась статья? Поделиться с друзьями: