Անահիտ Սիմոնյանի կյանքը, սխալված չենք լինի ասելով, որ բաժանվել է երկու շրջանի՝ Հայկոյից առաջ և հետո։ Անահիտը խորը հոգեկան ապրումների մեջ է։
Այս մասին են վկայում Անահիտի բոլոր հրապարակումները, որոնք Հայկոյի հիվանդանալուց ու հեռանալուց հետո բացառապես սիրելի մարդու՝ իր երեխայի հայրիկի մասին է։
Անահիտըն իր պատմություններում, հրապարակումներում մշտապես հիշում է Հայկոյին՝ ասելով, որ նրա հետ է լինելու մտքերով մշտապես։
Անահիտի տեղադրած հերթական լուսանկարում Հայկոն արևային ակնոցներով է, նրա ձեռքին նարնջագույն ականջակալներ են։
Հատկանշական է, որ Անահիտը հիմնականում տեղադրում է կադրեր, որոնցում Հայկոն միայնակ է ու մտախոհ։ Անահիտը, տեղադրելով սիրելի ամուսնու լուսանկարը, արձանագրել է, որ արդեն քսան օր է անցել այն օրից, որից սկսած նա ապրում է առանց Հայկոյի։
Անահիտի հրապարակման ներքո վերստին տեղ են գտել ափսոսանքի ջերմ ու հուզիչ խոսքեր, որոնք հասցեագրված են սիրելի երաժշտի հիշատակին։