«20 տարի միասին, լրագրողի հետ ապրելը մեկ օրը երկուս ա հաշվարկվում»․ ո՞վ է Գարիկ Սեպխանյանի կինը

Հանրությունը մշտապես հետաքրքրություն է ցուցաբերում հանրային դեմքերի կյանքի նկատմամբ։ Արտիստներից շատերը անձնական կյանքը փակ են պահում և չեն սիրում այդ մասին հանրության առջև խոսել, իսկ ոմանք էլ ճիշտ հակառակը՝  սիրում են պատմել, ներկայացնել և անկեղծ լինել։

Գարիկ Սեպխանյանն այն դերասաններից է, որ հանրության առջև կանգնում է հիմնականում մասնագիտական անկեղծությամբ։

Սակայն երբեմն-երբեմն կնոջ հետ համատեղ հրապարակումներ է կատարում։ Դերասանն այս անգմա հանրայնացրել է կնոջ հետ համատեղ լուսանկար իրենց ամուսնության օրվա առիթով։

Գարիկը համացանցային իր հարթակում տեղադրել  է երկու լուսանկար, որից մեկն արխիվային է, իսկ մյուսն արված է վերջին շրջանում։ Երկու լուսանկարներում էլ դերասանի կինը խորոված է ճաշակում։ Ակնհայտ է, որ լուսանկարները հումորային բնույթ ունեն։ Գարիկ Սեպխանյանը կից գրառում է կատարել, որտեղ նշված է, որ կինը լրագրող է։

Հավելել է որ լրագրողի հետ ապրելիս՝  մեկ օրը երկուս է հաշվվում։ Գարիկը մասնավորապես գրել է․ «2011 թվականի հոկտեմբերի 23 -ին ամուսնացանք։ Արդեն 20 տարի միասին: Lրագրողի հետ ապրելը մեկ օրը երկուս ա հաշվարկվում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: