«2 գիշեր վիճակս շատ ծանր էր»․ Թելման Խաչատրյանը՝ COVID19–ով վարակվելու մասին

Դերասան, հաղորդավար Թելման Խաչատրյանը զրույց է ունեցել, որի ընթացքում խոսել է Covid19-ով վարակվելու, հիվանդության ընթացքի մասին։ Պատմել է ընկերոջ՝ Գոռ Մարգարյանից վարակվելու մասին, որից հետո Գոռը լավացել է, ինքը նկատել է, որ համային զգացողությունները կորցնում է, դիմել է թեստավորման և արդյունքը դրական է եղել։

Հիվանդությունը դերասանի մոտ բարդ ընթացք է ունեցել։ Նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է զարգացել։ «2 գիշեր վիճակս շատ ծանր էր։ Հիմա ավելի լավ եմ», — ասել է դերասանը։ Թելմանի համար դժվար է եղել հոտի կորուստը, համի կորստի հետ կարողացել է համակերպվել։ Թելմանն ասել է, որ անուշ բույրերի սիրահար է և բարդ էր չզգալ օրինակ՝ օծանելիքի բույրը։

Նրա մոտ հոտը վերականգնվել է գիշերը, երբ նա քնած է եղել։ Անմիջապես արթնացել է և արթնացրել մյուսներին։ Խաչատրյանը նշում է, որ փոքրիկ բան է, սակայն նշանակության մասին հասկանում ենք կորցնելուց հետո։

Դերասանը վեց օր մեկուսացել է իր սենյակում։ Չէր ուզում վարակել ընտանիքի անդամներին, մանավանդ տատիկին։ Օգտվել է միայն սանհանգույցից՝ դիմակով և ախտահանիչ նյութերով։ Բոլորին հորդորում է մատների արանքով չնայել, պահպանել կանոնները։ Այն ծանր հիվանդություն է։

Դերասանը ձանձրանալ չի հասցրել, կիսատ թողած գրքերով, ֆիլմերով է ժամանակն անցկացրել։ Այդ ընթացքում նկարահանումներ չի ունեցել և ընկերներին չի վարակել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!