1in.am-ի ղեկավարությունը որոշում է կայացրել ԱՆՎՃԱՐ գովազդային ժամանակ տրամադրել բոլոր միջին բիզնեսներին

1in.am լրատվականի ղեկավարությունը որոշել է աջակցել այս պահին դժվար կացության մեջ հայտնված բիզնեսմեններին: Սոցցանցային գրառմամբ Առաջին լրատվականի ներկայացուցիչ, ծրագրերի բաժնի տնօրեն Գոհար Հայրապետյանը հայտարարություն է տարածել այս առիթով: Քանի որ ստեղծված արտակարգ իրավիճակը մեծ հարված է հասցնում առաջին հերթին մանր ու միջին բիզնեսի վրա, լրատվականը որոշել է անվճար գովազդային հարթակ տրամադրել բիզնեսմեններին:

Գ. Հայրապետյանը բիզնեսմենների ներկայիս վիճակը համեմատել է հիմա մարդկային կյանքերի համար պայքարող բժիշկների հետ՝ նշելու համար այս բիզնեսների կարևորությունը: Հաղորդավարուհին շեշտել է այն կարևոր հանգամանքը, որ շատ են այնպիսի անձիք, ովքեր մեծ ջանք ու եռանդ են ներդրել իրենց բիզնեսի զարգացման գործում, սակայն այժմ հայտնվել են տխուր փաստի առաջ:

Նա գրառման մեջ կարևորել է մասնավորապես մանր ու միջին բիզմեսների ներկայացուցիչներին, քանզի հենց նրանցից է մեծ մասամբ կախված երկրի տնտեսության զարգացման դինամիկան և կայունությունը:

Նա հրապարակման մեջ ներկայացրել է այն էլեկտրոնային հասցեն, որի միջոցով կարող են դիմել իրենց նշված հարցով՝ [email protected]:

Понравилась статья? Поделиться с друзьями: