«15 տարուց ավելի չեմ տեսել հայրիկիս»․ ովքեր են Ծովինար Մարտիրոսյանի ծնողները

Ծովինար Մարտիրոսյանը սիրված դերասանուհի է։ Նա իր տաղանդը ժառանգել է մայրիկից։ Ինչպես հայտնի է Ծովինարի մայրը վաստակավոր արտիստուհի Գրետա Մեժլումյանն է։

Ծովինարը ծնողների մասին հաճախ չի խոսում, սակայն մի առիթով նշել էր, որ հայրն իրենց ընտանիքի միակ անձն է, որ դերասանական ոլորտից հեռու է։ Ծովինարի ամուսինը նույնպես դերասան է։ Նա Նարեկ Հայկազյանն է։

Նրանք նույն կուրսում են սովորել և այժմ էլ նույն վայրում են աշխատում՝ Սունդուկյան թատրոնում։ Ամուսնական զույգին հեռուստադիտողը և հանդիսատեսը սիրով է սպասում։

Դերասանուհու հայրը Արշակ Մարտիրոսյանն է։ Նա բիզնես ոլորտի մարդ է և աշխատանքային գործունեությունը ծավալում է Սամարայում։ Ծովինարը մի անգամ ասել է, որ հոր մոտ գնալն այնքան էլ դյուրին գործ չէ և արդյունքում ստացվել է այնպես, որ հայր և դուստր տասնհինգ տարի չեն հանդպել։

Իհարկե, նրանք սերտ կապի մեջ են․ ունենում հեռախոսազանգեր և տեսազանգեր։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!