Ռազմիկ Ամյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել։ Կարանտինը իհարկե խաթարեց նաև երգիչների պլանները,սակայն նրանք ևս գտնում են տարբերակներ ուրախացնելու իրենց հանդիսատեսին։ Ռազմիկ Ամյանի երգը ուրախ ռիթմերի մեջ է։
Գուցե երգիչը հատուկ է դա արել, որպեսզի այս նեղ օրերին կարողանա ուրախացնել իր հանդիսատեսին։ Ռազմիկը հիմնական կադրերում ստուդիայում է,իսկ մնացած կադրերը նկարահանված են Գյումրու փողոցնեում,մշակութային վայրերում։ Չկա կոնկրետ սցենար,պարզապես քաղաքային տեսարաններ են,որտեղ Ռազմիկը զբոսնում է ու նկարվում է իր երկրպագուների հետ։
Երգի թեման գարունն ու սերն է։ Հոլովակից երևում է,որ նկարահանումները սիրողական են ու արվել են մինչ կարանտինը։ Գուցե զբոսանքը Գյումրիում տպավորել է երգչին և նա որոշել է այդ կադրերը օգտագործել իր նոր,գեղեցիկ տեսահոլովակում։
Ինչպես նաև տեքստի մեջ կա մի հատված,որտեղ պատմվում է սիրահարի մասին,ով իր հավանած աղջկան տեսել և հավանել է Գյումրիում։ Ռազմիկ ԱՄյանի երգերը հիթեր են դառնում։ Նրա երկրպագուները հավատարիմ են ու միշտ ապահովում են մեծաքանակ դիտումներ ու լայքեր։