12 արտահայտություն, որոնք կազդեն Ձեր երեխայի ինքնագնահատականի վրա

Այս խոսքերը կազդեն Ձեր երեխայի ինքնագնահատականի վրա։

1․ Ես հորդ ամեն բան կասեմ։ Երեխան լսում է հետևյալը՝ ես և հայրիկը մի թիմ ենք։

2․ Դու ոչինչ չունես, դրանք մենք ենք գնել։ Այդ խոսքից հետո երեխաները կարևորում են նյութականը։

3․Դու ինձ գերեզման կհասցնես։ Երեախայի հետ շանտաժի լեզվով խոսել պետք չէ։

4․ Ո՞վ կամուսնանա քեզ հետ։ Այդ «կանխատեսումների» արդյունքում երեխան սկսում է չվստահել սեփական ուժերին։

5․Ինքս կանեմ, դու փոքրիկ ես։ Դրանով երեխայի՝ որևէ բան անելու ջանքերը զրոյի եք հավասարեցնում։

6․ Ինչու՞ ես ցածր գնահատական ստացել։ Երեխան լսում է՝ եթե լավը լինեիր, ավելի բարձր կստանայիր։

7․Հանգիստ կերպով չե՞ս ընկալում։ Վախեցնելը դադարում է գործել, եթե սպառնալիքները կյանքի չեք կոչում։

8․ Ինձ համար միևնույն է՝ ինչ ես ցանկանում, ինչ՝ ոչ։ Երեխային ճնշել պետք չէ, հակառակ դեպքում նա էլ ավելի կընդդիմանա։

9․ Մի՛ հնարիր։ Երեխայի վախերը հերքելով՝ խնդրին լուծում չի ստանում։ Ցանկացած հույզ, եթե անգամ դա զուտ երևակայության արդյունք է, իրական է։ Իսկ այդպիսով նրան ստիպում եք թաքցնել զգացմունքներն ու ապրումները։

10․ Ինձ մի՛ խայտառակիր։ Այդպիսով երեխային թվում է՝ ինքը վատն է, և նա սկսում է կոմպլեքսավորվել։

11․ Մինչև չուտես, չես խաղա։ Այդ դիրքորոշումը ազդում է որոշակի ընթացքում, հետո նա կսկսի «առևտուր անել»։

12․ Լռի՛ր։ Երեխային թվում է՝ դուք իրեն չեք սիրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: