Արմենչիկն արդեն վաղուց բնակություն է հաստատել Ամերիկայում, սակայն հեռավորությունը սիրված երգչի և հանդիսատեսի միջև անջրպետ չի առաջացրել։
Եվ դա այն պարզ պատճառով, որ Արմենչիկն անում է այն, ինչ սիրում է և մնացել է իր գործին հավատարիմ։
Նա շարունակել և շաունակում է հայալեզու ստեղծագործություններ մատուցել երկրպագուներին և կարողանում հայ հանդիսատեսին հավաքել մեկ հարկի տակ ուր էլ որ լինի։
Նրա լեփ-լեցուն դահլիճները ապացուցում են, որ նրան սիրում են և շտապում լսել նրան և ուրախանալ, տխրել նրա հետ ու նրա երգերի ներքո։
Ինչպես հայտնի է երգիչն ամուսնացած է և այսօր զույգը տոնում է ամուսնության 12 տարիները։
Այդ առիթով թե՛ Արմենչիկը և թե՛ նրա կինը՝ Լուսիան, լուսանկարներ են հանրայնացրել։ Արմենչիկը կից նաև գրառում է կատարել և գրել․ «Շնորհավոր 12-րդ տարվա կապակցությամբ, իմ սեր»։
Երգչի երկրպագուները անկեղծորեն շնորհավորել են և ջերմ բարեմաղթանքներ հղել զույգին, ում ընտանիքում մեծանում են երեք հրաշալի երեխաներ։