12 տարեկան երեխայի ձեռքերն անդամահատվել են․ դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս․ մանրամասներ

Այսօր արտառոց ու ցավալի դեպք է տեղի ունեցել տասներկու տարեկան մի երեխայի հետ։ Երեխային հիվանդանոց են տարել ձեռքի մատները կտրված։ Կտրվել են երեխայի մատներից չորսը։

Պարզվել է, որ այս ցավալի դեպքը գրանցվել է այն ժամանակ, երբ երեխան զբոսնելիս է եղել շան հետ։ Շան վզի հատվածից կապված է եղել կապ, սակայն այդ կապը եղել է ոչ թե սովորական կապ, այլ պողպատե տրոս։

Զբոսնելու ժամանակ շունը վազել է, ինչի արդյունքում երեխայի ձեռքին գտնվող պողպատե տրոսը ձգվել ու կտրել է երեխայի մատները։

Երեխային հիվանդանոց տեղափոխելուց հետո նրա հետ սկսել են աշխատել պլաստիկ վիրաբույժներ՝ փորձելով վերականգնել երեխայի ձեռքի մատները։ Այդ բարդ վիրահատությունը տևել է շուրջ տասը ժամ։

Առաջիկայում պարզ կդառնա, թե որքանով է հաջողված երեխայի մատների ռեպլանտացիան, իսկ մինչ այդ հարկ է հիշեցնել, որ հատուկ ուշադրությամբ պետք է հետևել անվտանգային կանոններին։

Понравилась статья? Поделиться с друзьями: