118 երեխա որդեգրած չինուհուն 20 տարվա ազատազրկման են դատապարտել

Չինուհի Լի Յանսին, որը 118 երեխայի է որդեգրել, 20 տարվա ազատազրկման են դատապարտել։ Նրան շանտաժի և խարդախության մեջ են մեղադրում։

Կնոջը նաև տուգանել են 2․7 մլն յուանով։ Նրա հետ միասին դատել են ևս 15 մարդու։ Լի Յանսի գլխավոր հանցակիցը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել և 1․2 մլն յուան տուգանքի։ Մյուս մասնակիցներին դատապարտել են 1 տարի երկու ամսից մինչև 4 տարվա ազատազրկման։

Լի մասին խոսել են 2006-ին։ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց կնոջ մասին, որը Հեբեյ նահանգում տասնյակ երեխաների է որդեգրել։ Նա պատմել է, որ իր նախկին ամուսինն իրենց երեխային վաճառել է 7 հազար յուանով։ Լին կարողացել է նրան վերադարձնել և դրանից հետո որոշել է օգնել մյուս երեխաներին։

Առաջին երեխային նա որդեգրել է 1996-ին, իսկ հետո բացել «Սիրո գյուղ» մանկատունը։ Նրա խնամակալության ներքո գտնվող երեխաների թիվը հասել է առավելագույնին 2017-ին, երբ Լին 118 երեխաի խորթ մայր է դարձել։

2017-ին հանրությունը Չինաստանի կառավարությանը մատնանշեց Լի Յանսի կասկածելի գործունեությունը։ 2018-ի մայիսին ոստիկանությունը նրա բանկային հաշվեհամարներին ավելի քան 20 մլն յուան է հայտնաբերել։

Ավելի ուշ պարզ է դարձել, որ 2011-ից կինը զբաղվել է խարդախությամբ՝ բարեգործության միջոցով փողեր է լվացել։ Բացի այդ, Լին որոշ երեխաների ստիպել է վազել շինարարական ընկերություններում, իսկ հետո շանտաժի ենթարկել այդ ընկերություններին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!