11 տարեկանում նա արդեն 206 սմ հասակ ունի՝ իսկ ինչ կլինի երբ նա մեծանա

Դժվար է ապրել աշխարհում, երբ դու հոգով ու մտքով տարրական դասարանների աշակերտ ես, իսկ չափսերով գերազանցում ես բոլոր չափահասներին։

Չինաստանի Լեշան քաղաքում, Սիչուան նահանգում, բնակչության մեծ մասը ավանդաբար ցածր հասակ ունեն, ուստի 11-ամյա Ռեն Քեյին միշտ տարբերվում է ամբոխում: Նրան մշտապես ծաղրում են, կամ մեծ ուշադրություն դարձնում:

Բայց տղան չի հանձնվում, նա հույս ունի, որ երբ իր առավելությունը պաշտոնապես ճանաչվի, ամեն ինչ կփոխվի:

Առաջինը եւ, թերեւս, ամենակարեւորը, Ռենին չունի բնածին գիգանտիզմ եւ նմանատիպ հիվանդություններ: Նրա մարմինը զարգանում է ներդաշնակ, նա պարզապես բոյով տղա է: Պատճառն գեներն են՝ Ռենի հայրը 180 սմ բոյ ունի, իսկ մայրը՝ 190 սմ, պապիկի հասակը մոտ էր երկու մետրի:

Առանձին աթոռ եւ գրասեղան, իր բոյին համապատասխան իրեր, դժվար է, բայց խնդիր չէ: Տղան սովորական աշակերտ է, այլ ոչ թե հոգեբուժարանից փախած չափահաս հիմար՝ բոլոր մարդիկ պետք է դա հասկանան:

Աշխարհը չի ընդունում նրանց, ովքեր խիստ առանձնանում են, կարծում է Ռեն Քեյին։ Բայց նա ունի մեծ հույսեր՝ տղան պատրաստվում է հայտ ներկայացնել Գինեսի ռեկորդների գրքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: