11-ամյա շունը փախել է տնից՝ օգնություն կանչելու համար

Մեծ Բրիտանիայում Սեդի անունով Փիթբուլը փրկել է իր տերերի կյանքը։

Տակահո քաղաքի ոստիկանություն զանգ է ստացվել։ Բնակիչները բողոքել են շնից, որն աննպատակ թափառել է փողոցում և հաչել։

Դեպքի վայր ժամանած իրավապահներին տեսնելով՝ փիթբուլը սկսել է վազել դեպի բնակելի տան բակ։ Սպաները նկատել են, որ տուն տանող ապակե դուռը կոտրված էչ, իսկ դարպասը՝ վնասված։

Ոստիկանները տանը գազի արտահոսք են հայտնաբերել և անմիջապես հրշեջների կանչել։

«Ըստ երևույթին, Սեդին փորձել է դուրս գալ պատուհանից։ Նա վճռական էր տրամադրվել»,-ասել է փիթբուլի տիրուհի Սերենա Կոստելոն։

Սեդին կարողացել է տունը փրկել պայթյունից, որը գազի արտահոսքի պատճառով կարող էր տեղի ունենալ ցանկացած պահի։ Սպաները դռան հետնամասում նաև եղունգների ու արյան հետքեր են նկատել։ Երևում է, որ շունը զգացել է վտանգը և սկսել գործել։

Կաստելոն համարում է, որ Սեդին փրկել է իր 4-ամյա դստեր կյանքը։ Կնոջ խոսքով՝ վերջին 11 տարում Սեդին ոչ մի անգամ չի փախել տնից։

«Նա մեր հերոսն է։ Տունը լքելը նրա բնույթը չէ։ Նա փրկեց մեր կյանքը։ Այո, դա շատ հուզիչ է»,-ասել է Կոստելոն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!