11 ամյա հերոս վարորդը

Աշոտ, Դավիթ ու Նանե։ Ահա այս երեք բալիկները, որոնք հիմա Երևանում են։ Ամուսինը տիկին Զմրուխտի սպա է, հեռախոսով ասում է Աշոտիկին. նստի մեքենան քշի ու գնացեք էնտեղից։

Զմրուխտը բոլորին տեղավորում է մեքենա, նույնիսկ հարևաններին։ Հայրը երեք տարի առաջ էր Աշոտիկին քշել սովորեցրել։ Աղմկալի արկերի ձայնի տակ, Աշոտիկը քշելով եկել է։ Զմրուխտը ասում է, որ հետևի նստածները շատ էին անհանգստանում, բայց երբ ես նայում էի Աշոտիկի վստահ վիճակին, հասկանում էի, որ նա գիտի ինչ է անում։

Աշոտիկը ասում է երբեք չի մոռանա օրն այս։ Նրա մեջ էլ վախը կար, երբ ոլորաններ էր տեսնում կամ կրակած մեքենաներ, բայց հստակ գիտեր, որ առաքելությունն է իր  տեղ հասցնել ընտանիքին, քանզի միակ տղամարդն է էս պահին։

Այս ընթացքում պարզվեց, որ մի քանի երեխաներ էդպես քշելով եկել են Երևանի սահման՝ տասնմեկ, տասներկու տարեկան։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: