107 օր առանց մայրիկի․ նա նախատեսված ժամկետից 3․5 ամիս վաղ է ծնվել․ 4 տարի է անցել

Լինդսի Մայլսը լույս աշխարհ է բերել 680 գրամ կշռող որդուն, որը ծնվել է հինգ ամսականում։ Բժիշկները հուսադրող կամ հուսալքող ոչինչ չեն ասել, միայն սպասել են՝ մինչ տղան ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է գտնվել։ Այստեղ Ուորդը 107 օր է անցկացրել՝ առանց մայրիկի, սակայն ժամանակակից տեխնոլոգիաներն իսկական հրաշքներ են գործում։

Տղայի հայրը՝ Բենջամին Մայլսը, հուզիչ պահեր է տեսանկարահանել։ Տեսախրոնիկան, երեխայի ծննդյան չորրորդ օրվանից ի վեր՝ 2012-ի հուլիսի 16-ից, նա նվիրել է կնոջը՝ վերջինի ծննդյան կապակցությամբ։ Այդ օրը համընկել է հիվանդանոցից նրանց որդու դուրս գրվելու հետ։

Բժիշկները զգուշացրել են, որ հնարավորությունն այն բանի, թե ամեն ինչ լավ կլինի, հավասարազոր է այն հնարավորությանը, որ երեխայի մոտ անդառնալի հետևանքներ կարող են լինել՝ այդքան փոքր քաշի և վաղ ծնվելու պատճառով։ Բայց ուժեղ և կենսասեր փոքրիկը, ինչպես նաև ծնողները, որոնք ամենալավին են հավատացել, հաղթեցին։

Օրերից մի օր, երբ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ծնողներն այցելել են փոքրիկին, երեխան լայն բացել է աչքերը։ Հայրն առիթը բաց չթողնելով՝ լուսանկարել է նրան։

Իր ծննդյան առաջին տարեդարձին Ուորդն ինքնուրույն է կերել տորթը։

Այժմ նա մանկապարտեզ է հաճախում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!