Անգլիական Դերբիի ծերանոցում բնակվող կինը վերապրել է երկու պատերազմ, իսպանական համավարակային իրավիճակ, իսկ հիմա՝ կորոնավիրուսյան ախտ։ Լավագույն դեղամիջոց է նա անվանել շամպայնը։ Հարյուր չորս տարեկան Ջեյն Քոլինզը հոսպիտալացվել է կորոնավիրուսյան ախտով ապրիլի վերջին։ Բժիշկների և հարազատների մտավախություններին հակառակ նա բուժվել է կորոնավիրուսյան ախտից տասն օրվա ընթացքում։ Մայիսի յոթին նրան դուրս են գրել բուժանձնակազմի ծափահարությունների ներքո։
«Արդեն վերադարձել եմ ծերանոց և ինձ լավ եմ զգում։ Այստեղ իմ մասին հոգ են տանում։ Դեռևս մի փոքր հոգնած եմ, բակց արդեն նշել եմ ապաքինումս տորթով և շամպայնով»,- նշել է նա։
Քոլինզի ամուսինը՝ Ջորջը, մահացել է հիսունութ տարեկանում՝ մոտ կես դար առաջ։ Կյանքի մեծ մասը նա աշխատել է առողջապահության ոլորտում և մինչև հարյուր մեկ տարեկան ավտոմեքենա է վարել։ Նա երբեք երեխա չի ունեցել։
Հարազատների խոսքով՝ Քոլինզը միշտ կամքով կայուն է եղել և սիրել է մի գավաթ կարմիր գինի կամ շամպայն խմել։ «Դա է իր գաղտնիքը։ Զարմանալի չէ, որ նա կարողացել է վերապրել ամենը։ Կարծում եմ՝ նա բոլորի դեռ կզարմացնի։ Ջեյնը միշտ ուժեղ բնավորություն է ունեցել»։