«100.000 դրամ տուգանեցին․․․ սուր գործիքով ման եմ գալու պիսկեմ հերթով, ծանոթ անծանոթ, մտերիմ, բարեկամ կապ չունի» Ի՞նչ է գրում Սոս Ջանիբեկյանը

Արցախից նոր վերադարձած հանրահայտ դերասան Սոս Ջանիբեկյանը գրում է․ «100.000 դրամ տուգանեցին ապպա 2 օր ուշացնելու համար․ ինչքան էլ բացատրեցի, որ էրեկ եմ Արցախից էկել, էլի հարց չկա, լավա։ Օրենքով երկիր էինք ուզում, էսա, ընգել ենք, պտի քաշենք։,

Վստահ լինելով, որ երկրի բյուջե ա մտնում ու մեր տված փողերով երկրում մի բարեփոխում կլինի, քանի որ հավատում ենք, որ ոչ մեկ չի ուտում, բայց, եթե պարզվեց հիմա էլ ուտոցի կա, սուր գործիքով ման եմ գալու պիսկեմ հերթով, ծանոթ անծանոթ, մտերիմ, բարեկամ կապ չունի, մեր ընտանիքից հանած փողը ուտողին հասնում ա։

էն ժամանակ գիտեինք՝ ուտոցի կա, բայց հետն էլ մարդկային բացառություններ կար՝ ելնելով դրությունից։

Բայց, եթե պարզվեց էդ օրենքը մենակ մեզ ա վերաբերվում, սուր գործիքը և բազմաբովանդակ խլեշները կհասնեն օգնության»,- իր հրապարակումն ավարտում է հանրահայտ դերասան Սոս Ջանիբեկյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: