100 հազար դրամ՝ յուրաքանչյուր ընտանիքին․ Էդմոն Մարուքյանի կոչը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկ է հղել կառավարությանը։ Նշելով՝ հայաստանյան անցուդարձ հասած ճգնաժամային իրավիճակի պատճառով բազում գաղափարներ է առաջ բերվել։

Մարուքյանը նշում է՝ աջակցության ծրագրերին դիմելը հեշտ չէ, և իրենք անվճար խորհրդատվություն են տրամադրում։ Նա պատասխանել է մեղադրանքներին, թե համեմատություններ է անցկացնում զարգացած երկրների հետ, բայց Մարուքյանը նշել է՝ նրանք հորդորում են ոչ թե այլ, այլ մեր երկրի ՀՆԱ-ի չափով աջակցել։

«Նայելով մյուս երկրների օրինակին՝ Մարուքյանը նշել է․ լավագույն փորձը՝ կիրառված աշխարհում, տնետուն գումար բաժանելն է՝ մարդկանց՝ բարդ իրավիճակում ապրուստի ապահովման համար։ Մենք առաջարկում ենք՝ Հայաստանը գնա այդ դյուրին ճանապարհով։ Հայաստանում կա 650հազար ընտանիք, եկեք որոշենք՝ ում չենք աջակցում՝ ունևորներին ու կարիք չունեցողներին։

Այդկերպ թիրախավորենք, քանզի 14 ծրագիրը չի թիրախավորել բոլորին։ Ըստ իս՝ պետք չէ աջակցել պետական սեկտորի աշխատողներին, հանրային ծառայության բնագավառի աշխատակիցներին։

Հանվում է մոտ 150 հազար ընտանիք։ Առաջարկում ենք 100 մլրդ դրամ նախատեսել, որոնցից 50 մլրդ դրամը 100 հազարականով բաշխել այդ ընտանիքների մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!