10 տարեկան Վարդաբլուրցի Նորայրը միայնակ արածեցնում է ոչխարներին ու պահում ընտանիքը

10 տարեկան Նորայրը այնպես էնտուզիազմով է տանում ոչխարներին արածելու, որ թվում է մեծ մարդ է։ Ասում է քառասուն հազար վաստակել է տվել է տնեցիներին ու մի քիչ էլ իրեն է մնացել, հեծանիվ է առել։

Ութ տարեկան Միլենան օգնում է փոքրիներին խնամել, որոնք մի տարեկան են։ Նորայրը թվեր է սիրում ու ուզում է բիզնեսմեն դառնալ։ 32 ամյա Տաթևը ասում է վատ է, որ փոքր բալիկի վրա է մնում խնամելը փոքրիկներին, ի նկատի ունի Միլենին, բայց ասում է ճար չկա, պետք է նայի, որ գործ գնա անի հանդում։ Ընտանիքի հայրը վեց անց կեսից աշխատում է օրը 2800 դրամ է ստանում։

Կով ու մի խոզ են նվիրել, բայց քամին գոմը քանդել է ու չեն կարողանում բազմացնել անասուններին։ Վարդաբլուրում ամենը բարդ է։ Նորայրը թվեր է սիրում շատ ու հաշվում է ոչխարները։

Ծնողները երազում են, որ լավ ուսում ստանան,բայց ընթացքում էս գադջեթը չունենալու պատճառով դաս չեն արել, բայց ամառը աշխատածից պահել են, որ անհրաժտ եղավ առնեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: