10 տարի սպասելուց վերջապես բալիկ․ զույգը հարսանեկան խնջույքի ժամանակ իմանում է երեխայի սեռը․ հուզմունքով լի տեսանյութ

Երեխաները կյանքի ծաղիկներն են և հենց նրանք են անհատի երջանկության աղբյուրը։ Նրանք ուրախություն են և ունակ թոթափելու տխրությունը և վատ տրամադրությունը։

Նրանք են, որ տունը լցնում են ականջին անչափ հաճելի ծիծաղով և բերկրանքով։ Ցավոք սրտի, զույգեր կան, որոնք երկար տարիներ տարաբնույթ պատճառներով չեն կարողանում երեխաներ ունենալ։ Այս նյութում ներկայացնում ենք զույգի պատմություն, որը տասը երկար ու ձիգ տարիներ սպասել է սիրո պտղին։

Սպասումներն արդարացվել են, նրանք հավատացել են իրենց նվիրական երազանքին և այն կատարվել է։ Ջանք ու եռանդ չեն խնայել երազանքին հասնելու և այն վերջապես վայելելու այդ բերկրանքը։ Ապագա երջանիկ ծնողները այսօր անհամբեր սպասում են իրենց բալիկի լույս աշխարհ գալուն։

Համացանցում տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ հարսանեկան խնջույքի ժամանակ, որը կայացել է Բելգիայում հայկական ընտանիքներից մեկում, անակնկալ կերպով կազմակերպվում է ապագա երեխայի սեռի բացահայտումը։ Եվ ահա նրանք որդի են ունենալու։

Ապագա ծնողները երջանկությունից հուզվել էին։ Նրանց հետ միասին հուզվել էին նաև հարազատները։ Այս մասին պատմող տեսանյութը դիտեք վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: