Սերունդների դաստիարակության գործում, թերևս, ամենագնահատված հատկանիշը եղել և մնում է մարդասիրությունը։ Այն բոլոր ժամանակներում համարվել է բարձրարժեքություն և գնահատվել բարձր։
Իսկ երբ մարդասիրություն է դրսևորվում գիտակից կյանք նոր ոտք դրած անհատը, գնահատման սանդղակում բարձրագույն միավոր գտնելը բարդագույն աշխատանք է։ Նման մարդասիրական բարձր վարք է ցուցաբերել տասնամյա հայ երեխան՝ Արմեն Պետրոսյանը։ Արմենի մասին առաջինը հայտնեց Արմավիրի մարզպետը։
Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրել է նույն մարզի Արգինայի երիտասարդ բնակիչ Արմենի մասին։ Մարզպետը գրառման մեջ պատմում է պատանու խիզախության մասին։
Մաթևոսյանը գրել է, որ Թալինի ջրանցքում է հայտնվել մի քաղաքացի, ում կյանքը փրկել է Արմենը։ Մարզպետարանը Արմենին իր դրսևորած խիզախ և վճռական քայլի համար պարգևատրել է․ շնորհել է պատվոգիր և «Քաջ սիրտ» մեդալ, ինչպես նաև դիպլոմ։
Շնորհակալություն պատանուն և նրա ծնողներին մարդասեր, խիզախ, վճռական և արժանի մարդ դաստիարակելու և մեծացնելու համար։