Ֆրանսիան շարունակում է օգնության ձեռք մեկնել Հայաստանին

Ֆրանսիայից օգնության ձեռք մեկնած ու հայաստանյան հող երած բժշկական երկրորդ խումբը շրջել է Ս․ Գ․ Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Համայցն անձնական խնդրանքով կատարել է ֆրանսիական առաջին խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը։

Համայցից առաջ Մինյոնը խնդրել է նոր եկած ֆրանսիացիներին անձամբ ծանոթացնելու թույլտվություն։

Մասնագետը ներկայացրել է բաժանմունքի պացիենտների առողջական վիճակը՝ հպարտանալով՝ հայերի հետ ծավալած աշխատանքի արդյունավետությամբ։ Մինյոնը կատակել է՝ կմնա մեզ մոտ, եթե իրեն աշխատանքի վերցնեն։

Նշենք նաև՝ ֆրանսիական երկրորդ խումբ բժշկների ղեկավարը Մարսելի Նորթ հոսպիտալի հայազգի հանրահայտ բժիշկ Լորան Փափազյանն է:

Խմբում է նաև հայ ռեանիմատոլոգ- անեսթեզիոլոգ Հայկ Վարդանյանը, որն արդեն քսանվեց տարի է, ինչ ապրում է Փարիզում։ Ավելին, նրա՝ հայրենիք գալու մասին հայաստանաբնակ բարեկամները դեռ չգիտեն։

Ինչ խոսք, կրկին համոզվում ենք՝ Ֆրանսիան, կորոնավիրուսյան այս բարդ պահին, չի մոռանում մեր մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: