Ֆրանսահայ աղջկա հրաշալի երգ է հայերեն ներկայացրել․ տեսանյութ

Մեր այգում քեֆ չի լինելի, որովհետև յարս պարել չգիտի, երգում է Լադանիվան։ Ֆրանսահայ աղջնակը կրկին հայերեն անուշաձայն ակցենտով կատարում է ներկայացրել։

Լադանիվան գտել է ուրույն իր մյուզիք-ոճը ու շարունակում է հետաքրքիր ներկայացնել հայերեն կատարումներ։ Այս անգամ սակայն հենց իր համար երգ է գրված ներկայացրել։ Տեքստը և երաժշտությունը գրել է Լադանիվան։ Նվագակցում են Լուիս Թոմասն ու Ժաքլին Բաղդասարյանը։

Լադանիվայի կլիպը երեք օրում հավաքել է 300000 դիտում ու բնականաբար հայերը արդեն նկատել են ֆրանսահայ ակցենտով հետաքրքիր ու ուրախ աղջկա էներգիան, որը նա առատորեն շռայլում է ու մասն է դարձնում օտարազգիներին այդ պրոցեսում։ Լադանիվայի հիփիական մոտեցումը հայկականին շատ հավես է ընդունվում ու  նորություն է շոու արվեստում։

Համ պահպանելով մերը համ առավել երիտասարդացնելով ավանդականը։ Լադանիվայի երգը շատերն են փոստել ու հաստատ առիթներին ևս կհնչի ու կդառնա հիթ, այնպես ինչպես նախորդները լսվեցին ու սիրվեցին ունկնդրի կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: