Ֆունչոզայի ամենահամեղ բաղադրատոմսը․ բանջարեղենային միքս

Համեղ և դյուրին պատրաստման ընթացք ունեցող ուտեստ ենք բերել։ Աշխատանքային դժվարին օրն առաջարկում ենք ավարտել համեղ ընթրիքով։ Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։

Ֆուդբլոգերը սիրով կիսվում է խոհանոցային իր փորձով և մշտապես հաճելիորեն զարմացնում։ Եթե անտարբեր չեք ֆունչոզայի նկատմամբ, ապա ճիշտ ժամանակն է այն պատրաստելու։ Սա ֆունչոզայի ամենահամեղ բաղադրատոմսն է :

Անհրաժեշտ է ՝

200 գ ֆունչոզա

1 լ եռման ջուր

1 կարմիր պղպեղ

1 գազար

200 գ շամպինյոն սունկ կամ կախասունկ

300 գ հավի կրծքամիս

50 մլ բուսայուղ

50 մլ սոյայի սոուս (պարտադիր բաղադրիչ)

1-2 պճ․ սխտոր

Սև պղպեղ

Քունջութ

Այժմ պատրաստման ընթացքի մաիսն։ Ֆունչոզան 10 ր թղնել եռման ջրում, որից հետո քամել և ցողել սառը ջրով: Բոլոր բաղադրիչները մանրացնել, միախառնել։

Այս ամենին միացնել սոյայի սոուսը և մատուցել քունջութի սերմերով: Այն կարելի է համադրել տարբեր ուտեստների, աղցանների հետ և ստանալ գեղեցիկ, գունագեղ ընթրիքի սեղան։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!