Ֆորշի հուզիչ տեսահոլովակը՝ անձմեռ․ տեսանյութ

Ֆորշի մարդկային, էսթետիկ, արվետստոտ ու արվեստի շնչով երգերը հնարավոր է չթակեն հոգին ու չմտնեն ներս։ Երգը՝ անձմեռը ամենալրջագույն փոփ կատարումներից է, նույնիսկ դժվար է այն էստրադա անվանել երբ էստրադան խեղաթյուրված է, իսկ անձմեռը մաքրեմաքուր օդ է։

Ցուրտ տրամադրության փոխանցումը ստեղծում է հակառակ տաքուկ մեսսիջը, երբ վերհուշ է արթնանում կարոտների ու անցած ցրտերի ու տաքերի։ Փորշը դասականացնում է փոփը իր մոտեցումներով։ Ճաշակ է թելադրվում այս երգչի ամեն բառի ու հնչյունի հետ։ Հոլովակը սև-սպիտակ է, սառնաշունչ կադերով։

Ֆորշը իր թրենդային գլխարկով ու ակնոցներով է, որը այցեքարտն է անձմեռ Ֆորշի։ Հոլովակի էսթետիկան աչք է շոյում էլէգանտության նշույլներով։ Պատկերները հյուլեների նման են կառուցված, իրար հետ կապ ունեցող-չունեցող։

Ֆորշի տրամադրությունը Ֆորշային, իրեն հատուկ և Սկեպտիկ և ուրախ և փիլիսոփայական է ինչպես բոլոր երգերում։ Սա Ֆորշի անհատական ձեռագիրն է երաժշտությանը, կյանքին, անձին ու սիրուն։ Ֆորշը համայն սեր է։

Понравилась статья? Поделиться с друзьями: