Օրվա ամենաբարի լուրը․ 44-օրյա պատերազմի անմահ հերոս Էրիկ Պետրոսյանի եղբայրը․ մանրամասներ

Ամանորյա լրահոսում հայտնվում են բարի լուրեր այն մասին, որ անմահացած հերոսների ընտանիքները համալրվում են նորածին անդամներով։ Նոր լուր է հանրայնացվել այն մասին, որ Պետրոսյանների ընտանիքում Էրիկի անմահանալուց հետո նոր զավակ է լույս աշախրհ եկել։

Զավակը տղա է, ում ծնողներն իրենց հերոս որդու պատվին դարձյալ Էրիկ են անվանակորել։ Էրիկն աչքի է ընկել իր խելացիությամբ, կամքով ու տոկունությամբ։ Նա ընտանիքի մինուճար զավակն էր, ծնողների հույսն ու ապավենը։

Հարազատները պատմում են, որ Էրիկը որոշել էր գիտնական դառնալ, որ ողջ աշխարհն իր մասին խոսի։ Նա հետաքրքրվում էր ժամանակակից տեխնոլոգիաներով, ժամանակին հաճախել է Թումո։

Նրա անմահանալուց հետո ծնողները երկար ժամանակ չէին կարողանում գտնել իրենց տեղը։ Ի վերջո նորից զավակ լույս աշխարհ բերելու կարևոր որոշում են ընդունել։

Փոքրիկ Էրիկը լույս աշխարհ է եկել առողջ՝ լցնելով ծնողների կյանքի դատարկությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: