Օրխիդեա՝ հրաշք գեղեցկուհի, ինչպես ճիշտ խնամել

Այսօր ես որոշեցի կիսվել ձեզ հետ իմ տան ամենագեղեցիկ ծաղիկի՝ Օրխիդեաի (խոլորձ), խնաքիով

Նշեմ, որ իմ Օրխիդեան արդին, գրեթե 5 տարի է ուրախացնոում է մեր ընտանիանիքին իր հրաշք, լույսավոր գեղեցկությամբ։

Նա ամեն տարի անպայման ծաղկեում է, պատահել է անգամ, որ մեկ տարվա ընթացքում 2 անգամ մեզ ծաղիկ է նվիրել։

Ծաղիկները բավականին երկար են պահպանվում, ճիշտ խնամքի դեպաում նրանք միշտ թարմ տեսք կունենան, մոտ 2-ից 3 ամիս։

Բազմիցս եմ լսել, որ Օրխիդեա խնամելը շատ բարդ է և ոչ բոլորին է հաջողվել նրան տեսնել նորից ծաղկելուց

Ինչ-որ տեղ համամիտ եմ, քանի-որ Օրխիդեան շատ զգայուն ծաղիկ է, նրա համար շատ կարևոր է տան մթնոլորտը, տան օդի մաքրությունը, ջերմաստիճանը, լույսավորությունը և իհարկե իրեն տրամադրված տարածքը, գրեթե միայն այսքանը։

Հիմա փորձեմ ավելի մանրամասն ներկայացնել Օրխիդեան խնամելու իմ անձնական փորձը

Գնացինք

Առաջին հերթին ծաղիկը պետք չէ դնել հողի մոջ,նա իրեն գերազանզ լավ է զգում  ծառի կեղևի կտորների մեջ, ցանկալի է ծովային սոճու կեղև՝ խառնած ոչ մեծ քանակությամբ տորֆի հետ։

Ընդհնարապես, Օրխիդեան վաճառում են արմատը հենց այդպիսի խառնորդի մեջ, նշեմ նաև որ ծաղկամանում գերակշռում են Օրխիդեաի արմատների քանակը, որը պարզ երևում է նկարներում

Ծաղկամանի հատաը պետք է ունենա բավականին մեծ անցքեր, այն լինի բարակ թափանցիկ նյութից

դա ել իր հերթին կարող եք տեղադրել ձեր նախընտրած առանց անցքերի տարաի մեջ, որ գեղեցիկ տեսք ունեն

Ոչ պակաս կարևոր է  ծաղիկին հատկացված տարածքը, այն պետք է լինի անփոփոխ, այսինքն նա պետք է ունենա իր մշտական տեղը ձեր տան մեջ

Հատկացված տեղը պետք է լինի ազատ՝ ոչինչ չպետք է նրան ճնշի, լինի մաքուր, լի բնական լույսով, բայց ոչ արևի ուղիղ ճառագայթնեի տակ։

Տան ջերմաստիճանը չպետք է կտրուկ տատանվի այն պետք է պահպանել 19-23 աստիճան, ամառը թույլատրելի է մի փոքր ավելի բարձր ջերմաստիճան

Ջրել միայն սառը ջրով, բավական է ջրել ամիսը մեկ անգամ, տարվա շոգ եղանակներին՝ երկու անգամ։ Ամեն դեպքուն դուք կարող եք հասկանալ նրա տերևներից, եթե նրանք սկսեն փոքրանալ իր սովորական չափսերից, ուրեմն ժամանակն է ծաղիկը տանել լոգանքի, ես այդպես եմ անվանում, քանի որ նիա արմատները դնում եմ անմիջապես ծորակի տակ և թղնում եմ ջուրը մի քանի րոպե դանդաղ հոսի ծաղկամանի մեջ

ծառի կեղևները կներծծեն անհրաժեշտ քանակությամբ ջուր, իսկ ավելորդ ջուրը դուս կգա ծաղկամանի անցքերց, նշենք, որ Օրխիդեան սնվում է նայև սենյակի խոնավությունից։

Չմոռանաք ջրելու ընթացքում փոշուց լվանալ նաև նրա տերևները

Կարծում եմ, որ ինչպես բոլոր բույսերն ու ծաղիկները այնպես էլ Օրխիդեան չպետք է անտարբերության մատնել, անհրաժեշտ է հիանալ նրանով գոնե հեռվից, ժամանակ առ ժամանակ մոտենալ նրան, ցանկալի է երբեմն զգույշորեն շոյել նրա մեծ տերևները, հավատացեք, որ նա ձեզ ուշադրությունը անպատասղան չի թողնի և կշռայլի իր հրաշալի ծաղիկներով։

Ահա այսքանը, հույսով եմ այս նյութը օգտակար եղավ ձեզ և ձեր ծաղիկին։Շնորհակալություն կարդալու համար, չմոռանք հավանել և կկիսվել ընկերների հետ

Понравилась статья? Поделиться с друзьями: