Օտար երկրում բնակվող յուրաքանչյուր հայ ունի մեկ երազանք՝ վերադառնալ հայրենիք․ Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ

Մի անգամ «Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ»-ի մասին հարցրել են գործի հեղինակի՝ Համո Սահյանի կարծիքը։ Բանաստեղծի խոսքով՝ դա բավականին տխուր է։

Բնականաբար, այն տխուր է․ «Սեփական հոգին, սեփական մոխրում խորովել չկա», «Բազմած ուսերին՝ Արագած սարի Սասնա տուն չկա»․․․ Երջանկությունից բխած տողեր չեն, ինչ խոսք։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե բանաստեղծությունը Հայաստանը չլքելու, հայրենիքում մնալու քարոզ է։ Սակայն իրականում այն պատած է, պարուրված է հայրենիքով, հայկականությամբ ու հայրենասիրությամբ։ Դրա յուրաքանչյուր տառ շնչում է հայկականությամբ և սիրով դեպի ազգայինը։

Հայտնի է, որ չափածո ստեղծագործության վերջին տողը՝ «Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ»-ը նախնական տարբերակում եղել է «Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց քեզ»։ 1988-ին Սահյանը փոխել է դա՝ գործին առավել ճոխ տեսք և խորհուրդ խորին հաղորդելով։

Ըստ բանաստեղծության շատ երգեր են ստեղծվել, շատերն են այն հնչեցրել տարբեր բեմերից։ Այս կատարումը ևս բանաստեղծության յուրօրինակ վերարտադրումն է՝ երաժշտությամբ զուգակցված։

Понравилась статья? Поделиться с друзьями: