Օլիմպիական չեմպիոնուհին ու պաշտոնյա ամուսինը կորոնավիրուս են վարակվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և կինը՝ օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Տատյանա Նավկան, վարակվել են կորոնավիրուսյան ախտով։ Այդ մասին հայտնել է ինքը՝ չեմպիոնուհին՝ նշելով՝ հիվանդանոցում է ամուսնու հետ։

Նման որոշում նրանք կայացրել են՝ ընտանիքի մյուս անդամներին չվարակելու համար։ Ինքնազգացողությունը նորմալ է։ Ես գրեթե երկու օրվա ընթացքում ուշքի եկա, ամեն ինչ նորմալացվել է՝ և՛ արյան բաղադրությունս, և՛ ջերմություն չունեմ»։

Նա հավաստացրել է՝ Պեսկովի հետ երկուսն էլ բժիշկների հսկողության տակ են։ Նա նաև ենթադրել է՝ կորոնավիրուսյան ախտով ամուսնուց է վարակվել, քանզի ողջ ընտանիքով ինքնամեկուսացման խիստ ռեժիմ են պահպանել, միայն ամուսինն է շարունակել աշխատել։

«Քանզի միայն նա է աշխատել, մեկ եզրակացություն կարող է լինել, ամենայն հավանականությամբ հենց իրենից ենք վարակվել, քանի որ նա առաջինն է հիվանդացել։ Հաստատ աշխատավայրից է վարակը բերել»,- նշել է Նավկան։

Понравилась статья? Поделиться с друзьями: