Օլգա Բուզովայի նշանադրությունը Դավիթ Մանուկյանի հետ

Համացանցում ակտիվորեն տարածվում են հայտնի ռուս երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի բլոգեր եւ երգիչ Դավիթ Մանուկյանի հետ նշանադրության մասին լուրերը:

Նշանադրության մասին լուրերը հրահրել է երգչուհին ՝ Instagram-ում հրապարակելով մատանիով լուսանկար Հռոմից:

Վիրտուալ աշխարհում Դավիթի անունը DAVA_M է: երիտասարդ բլոգերը Նովոսիբիրսկից է՝ նկարահանում է հոլովակներ եւ ձայնագրում է երգեր, որոնք արագ հայտնվում են ռուսական փոփ-չարթերի թոփում: Նրա էջը «Ինստագրամում» 7,7 հետևորդ ունի Ռուսաստանի տարբեր անկյուններից», — գրում է պարբերականը Դավիթ Մանուկյանի մասին։

Երեք տարեկանից Մանուկյանը զբաղվել է պարով ՝ դառնալով Սիբիրի չեմպիոն, Ռուսաստանի չեմպիոն եւ սպորտային պարահանդեսային պարերի աշխարհի փոխչեմպիոն։

Ինքը ՝ Դավիթ Մանուկյանը, չի գովազդում իր անձնական կյանքը, բայց Օլգա Բուզովայի հետ համատեղ հրապարակումները սոցցանցի օգտատերերին դրդում են եզրակացություններ անել, որ իրենք սիրավեպ ունեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: