Օգտատերերը պաշտպանել են նրան, ով կոտրել է ավտոմեքենայի ապակին՝ խաղալիքը փրկելու համար

Անցած շաբաթ Spotted Weston-super-Mare Facebook-յան էջում տեսագրություն է հրապարակվել։

Դրանում անհայտ մարդը բողոքել է շրջապատողների հիմարությունից և անարդարությունից։ Նրա խոսքով՝ ինքն ընդամենը 20 րոպե ավտոմեքենան կայանտեղիում է թողնել, իսկ երբ վերադարձել է, տեսել է, որ ինչ-որ մեկը կոտրել է դրա ապակին՝ իր դստեր խաղալիք շանը դուրս բերելու համար։ Սակայն օգտատերերն անսպասելիորեն այլ կողմին են պաշտպանել։

Բանն այն է, որ ավտոմեքենայի սեփականատերը մոռացել է 2 կարևոր փաստ նշել։ Նա եղանակը շատ շոգ էր՝ +38 աստիճան։ Բացի այդ, խոսքը Perfect Petzzz շնիկի մասին էր, որոնք առավելագույնը նմանակում են իսկական կենդանիներին։ Նրանք անգամ կարող են շնչառություն նմանակել, եթե այդպիսի ռեժիմ միացնեն։ Զարմանալի չէ, որ անծանոթը խաղալիքն իսկական շնիկ է համարել։

Այնպես որ, կարեկցանքի սպասված խոսքերի փոխարեն վարորդը կշտամբանքների է արժանացել։

Понравилась статья? Поделиться с друзьями: